984 դիտում
12:47 18-05-2015
ՏԿԱԻ նախարարը խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզում
Մայիսի 15-ին Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը մարզպետարանում աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց, որին մասնակցում էին մարզպետ Ֆ. Ցոլակյանը, մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչները, համայնքների ղեկավարները, ավագանու անդմաները և այլք:
Մարզպետ Ֆ. Ցոլակյանն անդրադարձավ մարզի որոշ համայնքներում առկա աշխատավարձային պարտքերի, գյուղատնտեսության և կրթական ոլորտի հետ կապված խնդիրներին և կարգադրեց հնարավորինս շուտ լուծել դրանք:
Գարնան գյուղատնտեսկան աշխատանքների, գարնանացանի ոլորտում կատարված աշխատանքների, ինչպես նաև այս ասպարեզում առկա խնդիրների վերաբերյալ զեկույցով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մ. Մանուկյանը:
ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը շնորհավորեց շիրակցնիներին նորաբաց ՃԿԿ-ի կապակցությամբ և նշեց, որ «911» ծառայությունն այժմ տեղայնացվել է: Նախարարի խոսքով՝ թեև հանրապետության 866 գյուղական և 49 քաղաքային համայնքներում առկա են շատ խնդիրներ, սակայն մեծ աշխատանք է տարվում այդ հարցերի լուծման ուղղությամբ:
«Ես հանձնարարել եմ բոլոր մարզպետներին հետազոտել և վեր հանել բոլոր համայնքների երեք առաջնային խնդիրները: Ես ձեզանից մեկն եմ և բոլորս միասին պետք է լուծենք մեր առջև դրված խնդիրները: Մարզերում շատ խնդիրներ կլուծվեն համայնքների խոշորացման ծրագրի շնորհիվ: Ես արդեն եղել եմ խոշորացման պիլոտային ծրագրում ընդգրկված 22 համայնքներում: Համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի գործարկումը թույլ կտա տեսնել ծրագրի իրացման առավելությոնները գործնական կիրառութան մեջ: Լավագույն փորձը կներդրվի նաև մյուս մարզերում»,-ասաց Ա. Երիցյանը:
Անդրադառնալով բազմիցս շահարկվող այն մտքին, թե իբր որոշ համայնքներում կարող են փակվել դպրոցներ, մանկապարտեզներ կամ այլ մշակութային օջախներ՝ ՏԿԱԻ նախարարը նշեց. «Ես ձեզ վստահեցնում եմ, որ ոչ մի կրթական կառույց չի լուծարվի: Ճիշտ հակառակը՝ համայնքների խոշորացման դեպքում միջազգային կազմակերպություններից կարող ենք մեծ ներդրումներ ներգրավել, որոնք կուղղվեն համայնքի կարևորագույն խնդիրների լուծմանը»: Նախարարը հավելեց, որ ՏԿԱԻ նախարարության դռները միշտ բաց են յուրաքանչյուր համայնքապետի համար, ինչպես նաև՝ անհրաժեշտության դեպքում նախարարն անձամբ կարող է այցելել տվյալ համայնքը: «Ես ձեզ հորդորում եմ, որպեսզի վստահենք միմյանց, միասին գնանք առաջ, քանի որ մարզում շատ անելիքներ ունենք: Ես խոստանում եմ անձամբ լինել ձեր կողքին, ես ձեզանից մեկն եմ»,- եզրափակեց Ա. Երիցյանը:
Խորհրդակցության ավարտին նախարարը պատասխանեց համայնքապետերի՝ մարզում հակակարկտային կայանների, կաթի մթերման գնի, միջհամայնքային ճանապարհների և ճանապարհային տեխնիկայի վերաբերյալ բարձրացրած հարցերին:
Նմանատիպ նյութեր
1273 դիտում
22:25 15-05-2015
ՏԿԱԻ նախարարը խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզում
1418 դիտում
17:00 26-05-2015
ՀՀ ՏԿԱԻ նախարարը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների հետ
1271 դիտում
16:10 16-03-2015
ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը խորհրդակցություն է անցկացրել
Այս բաժնից
487 դիտում
19:09 08-01-2025
Ո՞րն է գործող իշխանությունների վերաբերմունքն իրենց ասած իրական Հայաստանի նկատմամբ․ «ՀայաՔվե»
1285 դիտում
19:00 08-01-2025
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
775 դիտում
18:30 08-01-2025
Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատոր