211652_close_icon
views-count1389 դիտում article-date 14:12 27-01-2015

Ցանկապատով մտել է առանձնատուն և ձեռնունայն հեռացել

Հունվարի 26-ին, ժամը 16.50-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ 1996 թ. ծնված Էդուարդ Ս.-ն Դիլիջանի Անդրանիկի փողոցում գտնվող տներից մեկից կատարել է գողություն: Ժամը 17.15-ին Էդուարդ Ս.-ն բերման է ենթարկվել և խոստովանական բացատրություն տվել, որ 2014 թ. դեկտեմբերի 7-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Անդրանիկի փողոցի թիվ 25 հասցեում գտնվող առանձնատան ցանկապատի վրայով անցնելով և խոհանոցի պատուհանը բացելով մտել է տուն` գումար գողանալու նպատակով, սակայն ոչինչ չգողանալով՝ հեռացել է: Տանտերը նախկինում ոստիկանություն չի հայտնել: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր