Շախմատի համաշխարհային օլիմպիադա. մեր հավաքականները մնացին ձեռնունայն
Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայի եզրափակիչ` 11-րդ տուրում հաջող հանդես եկան Հայաստանի տղամարդկանց և կանանց ազգային հավաքականները: Տղամարդկանց հավաքականը քիչ առաջ 2:1 հաշվով հաղթեց Չեխիայի ընտանուն, իսկ կանանց հավաքականը նույն հաշվով առավելության հասավ Իսպանիայի ընտրանու նկատմամբ: Այդուհանդերձ մեր հավաքականները մնացին առանց մրցանակային տեղերի:
Հիշեցնենք, որ տղամարդկանց ազգային հավաքականը նախավերջին տուրում ոչ-ոքի էր խաղացել Վիետնամի հավաքականի հետ և զրկվել էր առաջին տեղ գրավելու հնարավորություններից: Տղամարդկանց մրցաշարի հաղթող ճանաչվեց Չինաստանի հավաքականը
Կանանց պայքարում մեր շախմատիստուհիները զբաղեցրեցին 4-րդ տեղը, իսկ չեմպիոն դարձավ Ռուսաստանի հավաքականը:
Կանանց հավաքականը
[b]Հայաստան - Չեխիա 2½:1½[/b]
Արոնյան - Նավարա 1 - 0
Սարգսյան Գ. - Լազնիչկա ½ - ½
Մովսիսյան - Ռաչեկ ½ - ½
Հակոբյան - Բաբուլա ½ - ½
[b]Հայաստան - Իսպանիա 2½:1½[/b]
Դանիելյան - Վեգա Գուտիերեզ 1 - 0
Մկրտչյան - Ալեքսանդրովա ½ - ½
Գալոյան - Մատնաձե 0 - 1
Կուրսովա - Արանազ Մուրիլլո 1 - 0