211652_close_icon
views-count930 դիտում article-date 11:54 27-01-2015

Սուպերմարկետում պայուսակ գողացողը՝ ոստիկանությունում

Հունվարի 26-ին, ժամը 23.55-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Տիգրան Մեծի 10 հասցեում գործող սուպերմարկետից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1960 թ. ծնված Գագիկ Ս.-ին և ներկայացրել 1962 թ. ծնված Նուրե Շ.-ին: Վերջինս հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 23.00-ին, Գագիկ Ս.-ն նշված սուպերմարկետում գողացել է իր պայուսակը` պատճառելով 490.000 դրամի նյութական վնաս: Գողոնն առգրավվել է: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր