211652_close_icon
views-count1437 դիտում article-date 13:33 07-03-2014

«Օպել»-ից պայուսակ գողացած «Պրիորա»-ի վարորդը հայտնաբերվեց

Հունվարի 24-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնի մոտ կայանված մի ավտոմեքենայից գողացել են պայուսակ և «Պրիորա» մակնիշի ավտոմեքենայով հեռացել: Պարզվել է, որ հունվարի 24-ին, ժամը 13.50-ի սահմաններում, նշված բժշկական կենտրոնի բակում կայանված «Օպել Տիգրա» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել են 1956 թ. ծնված Հրանուշ Ա.-ին պատկանող պայուսակը, որի մեջ եղել է 3.850 դոլար, 10.000 դրամ և անձնագիր: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը 1983 թ. ծնված Էդվարդ Ա.-ն է: Մարտի 5-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների և Վետերանների խորհրդի անդամների ձեռնարկած օպերատիվ-միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ` Էդվարդ Ա.-ն ներկայացել է բաժին` ներկայացնելով հափշտակված 3.850 դոլարը և 10.000 դրամը: Կատարվում է նախաքննություն:

Նմանատիպ նյութեր