Կրակոցների պատճառով Թուրքիան փակել է թուրք-սիրիական սահմանային անցակետը
Թուրքիայի իշխանությունների որոշմամբ փակվել է Սիրիայի հետ սահմանային Ջիլվեզօղլու անցակետը: Պատճառը կրակոցներն են եղել, որոնք արձակվել են սիրիական Բաբ ալ-Խավա անցակետից:
Թուրքական Anadolu գործակալությունը նշում է, որ կրակոցների ձայնը հնչել է 500 մետր հեռավորության վրա այն վայրից, որտեղ թուրքական բեռնատարներից բեռները տեղափոխվում էին սիրիական բեռնատարների մեջ:
Դժբախտ պատահարներ չեն գրանցվել, սակայն իշխանությունները հայտարարել են անցակետը ժամանակավոր փակելու մասին: