Հունգարիայի ոստիկանությունը անսպասելի փակել է Սերբիայի հետ սահմանային անցակետը փախստականների համար
Հունգարական ոստիկանոթյունը փակել է Հունգարիայի և Սերբիայի հետ սահմանի անցակետը փախստականների համար Ռեսկե ավանում:
Ria Novosti-ի փոխանցմամբ՝ սահմանին ներկա պահին մի քանի տասնյակ փախստականներ են մնացել, ովքեր փորձում են հատել սահմանը որևէ այլ տեղով:
Նշված հատվածը հսկվում է ուղղաթիռի կողմից: Բացի այդ, սահմանին են մոտեցել սերբիացի ոստիկաններ, որպեսզի վերահսկեն իրավիճակը: Սերբական տարածքում են մնացել նաև մոտ 20 լրագրողներ, որոնց թույլ չեն տալիս Հունգարիայի տարածք մտնել: Դարպասների անսպասելի փակումից հետո փախստական ընտանիքներից մեկի 7-ամյա աղջիկը մնացել է Հունգարիայի տարածքում, իսկ նրա ծնողները՝ մյուս 2 երեխաների հետ՝ Սերբիայի:
Այնուամենայնիվ, սահմանին շարունակում են մոտենալ բազմաթիվ փախստականներ: