Հանրապետության որոշ տեղերում ձյուն է տեղում, առկա է մառախուղ
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
[b]Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
[/b]
[b]Վայոց Ձորի մարզում, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում տեղում է թույլ ձյուն, իսկ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում նկատվում է մառախուղ:
[/b]
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:
[b]Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
[/b]
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում: