ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը գլխավոր տնօրենների ընտրության մրցույթ է հայտարարել. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը գլխավոր տնօրենների ընտրության մրցույթ է հայտարարել: Ըստ այդմ, գլխավոր տնօրենի թափուր պաշտոններ են առաջացել «Նաիրիտ-2» և «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերություններում:
«Նաիրիտ-2» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի մրցույթը կկայանա այս տարվա մարտի 18-ին, իսկ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենինը՝ մարտի 20-ին։
Ի դեպ՝ նախորդ տարվա հուլիսի 24-ին Կառավարության որոշմամբ՝ «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի 46,73 տոկոս բաժնեմասը և Տեղ-Ստեփանակերտ գազատարը հանձնման-ընդունման ակտով հանձնվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմին:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։