211652_close_icon
views-count1475 դիտում article-date 09:05 19-06-2014

«Նաիրիտի» աշխատակիցները երանությամբ են հիշում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարարին․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցները երանությամբ են հիշում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանին: Բանն այն է, որ Երվանդ Զախարյանի նշանակումից հետո աշխատակիցներն ընդամենը մեկ անգամ են աշխատավարձ ստացել: Այն էլ, ստանալու ժամանակ, նորանշանակ նախարարը նրանց զգուշացրել է՝ ասելով, որ վերջին անգամն են իրենք աշխատավարձ ստանում: «Ժողովուրդ»-ը նաիրիտցիների աշխատավարձերի ուշացման խնդրի շուրջ զրուցեց ընկերության մամլո խոսնակ Անուշ Հարությունյանի հետ, ով ասաց. «Վերջերս են աշխատավարձ ստացել և ենթադրվում է, որ երկրոդ ամսի՝ հուլիսի վերջին մենք նորից աշխատավարձ կստանանք: Հակառակ դեպքում՝ մարդիկ լարված են, իրենց վատ են զգում, չէ որ բավականին մեծ պարտք կա»: Իսկ գործարանի հետագա ճակատագրի մասով մամլո խոսնակը ոչինչ չկարողացավ ասել. «Կարծես թե, մեր ճակատագրով զբաղված է ՀՀ կառավարությունը»: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը նախորդ համարներում գրել էր, որ «Նաիրիտ»-ի խողովակներն ապամոնտաժում և վաճառում են, ինչը բավականին պատկառելի գումար է կազմում»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր