NASA-ն հրապարակել է «Անդրոմեդա» գալակտիկայի աստղերի լուսանկարը
Ամերիկյան NASA տիեզերական գործակալությունը հրապարակել է «Անդրոմեդա» գալակտիկայի ամենաճշգրիտ լուսանկարը: Այն արվել է «Հաբբլ» աստղադիտակի շնորհիվ:
Համեմատության համար գիտնականները նշում են՝ լուսանկարն այնքան ճշգրիտ է արված, որ կարելի է համեմատել լողափի լուսանկարի հետ: Միայն թե դրանում կարելի է տեսնել ավազի բոլոր հատիկները:
Լուսանկարը մասնագետներին կօգնի առավել մոտիկից տեսնել գալակտիկայի աստղերը եւ միգամածությունները: