Սմարթֆոնները զուգարանակոնքերից կեղտոտ են. հետազոտություն
Բրիտանացի գիտնականները պարզել են, որ սմարթֆոնները զուգարանակոնքերից կեղտոտ են: Մասնագետները հետազոտություն են անցկացրել, որի տվյալներով՝ սարքավորումները զուգարանակոնքերից 18 անգամ ավելի կեղտոտ են, հայտնում է Daily Mail-ը:
Հետազոտության ժամանակ սմարթֆոնները տեղադրվել են ապակյա թափանցիկ տարայի մեջ եւ մնացել երեք օր: Արդյունքում, բակտերիաների զարգացման համար բարենպաստ միջավայրի պայմաններում պարզվել է, որ սմարթֆոնների կաղապարը 18 անգամ ավելի շատ բակտերիաներ է պարունակում, քան զուգարանակոնքի արտաքին մակերեսը:
Շատ սմարթֆոնների մակերեսին մասնագետները «ստաֆիլոկոկ» տեսակի բակտերիա են հայտնաբերել: Եթե այն թափանցի վնասված մաշկ, ապա ինֆեկցիան անխուսափելի կլինի:
Հետազոտողներն ընդգծում են, որ սմարթֆոններն ամենից շատ աղտոտվում են կանացի պայուսակներում: