211652_close_icon
views-count1897 դիտում article-date 22:47 26-01-2015

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության անվտանգության ծառայության պետը ՀՀ ոստիկանությունում. տեսանյութ

Հունվարի 26-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության անվտանգության ծառայության պետ Զակ Քենդալին: Ողջունելով հյուրին՝ Վարդան Եղիազարյանը նշեց, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հետ ոստիկանության համագործակցությունը միշտ եղել է ակտիվ, գործնական և արդյունավետ: Նա հատկապես կարևորեց դեսպանատան աջակցությունը ոստիկանության որդեգրած բարեփոխումներին և ընդգծեց, որ դրանց նպատակը ժողովրդին բարձրակարգ ծառայություն մատուցելն ու ոստիկանության աշխատանքը թափանցիկ դարձնելն է: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների շրջանակներում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ոստիկանության հետագա փոխգործակցությանն առնչվող հարցեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց կազմակերպել լրացուցիչ հանդիպում՝ առավել առարկայական քննարկում կազմակերպելու նպատակով: Քննարկվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր