«Իսլամական պետություն»-ը ահաբեկչություններ էր ծրագրել Թուրքիայի 18 նահանգներում
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պատրաստվում էր ահաբեկչություններ իրականացնել Թուրքիայի 18 նահանգներում, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
2015 թվականի հոկտեմբերի 10-ին մայչաքաղաք Անկարայում իրականացված ահաբեկչությունից հետո թուրքական ոստիկանությունը և հատուկ ծառայությունները ռեյդերի արդյունքում հայտնաբերել էին ԻՊ-ի մի շարք բջիջներ:
Թուրքական ԶԼՄ-ները, մասնավորապես, նշում են Գազիանթեփ քաղաքում հայտնաբերված ԻՊ-ի «բջիջ», որը ղեկավարում էր այսպես կոչված «էմիր» Յունուս Դուրմազը: Նրան հաջողվել է թաքնվել և ներկա պահին գտնվում է Սիրիայում և հենց Դուրմազն է կազմակերպել Անկարայի ահաբեկչությունը, քանի որ նրա համակարգչում ահաբեկչության ծրագրերն են գտել: