Մեքսիկայում գտել են առեւանգված լրագրողի գլխատված մարմինը
Մեքսիկայի իշխանությունները հայտարարել են, որ գտնվել է մոտ 3 շաբաթ առաջ կորած լրագրողի՝ Մոիսես Սանչես Սերեսոյի գլխատված մարմինը:
Սերեսոն առեւանգնվել էր հունվարի 2-ին՝ երկրի հարավային նահանգներից մեկում գտնվող իր տանից:
Դատախազության տվյալներով՝ մի նախկին ոստիկան խոստովանել է, որ մասնակցել է լրագրողի սպանության գործին: Նախկին ոստիկանի խոսքով՝ լրագրողի սպանությունը պատվիրել է Մեդելին-դե-Բրավոյի քաղաքապետը: Կատարվում է քննություն: