Ալժիրում հայտնաբերվել է ջիհադիստների կողմից գլխատված զբոսաշրջիկի մարմինը
Ալժիրի բանակը եւ ոստիկանները հայտնաբերել են ջիհադիստ-զինյալների կողմից գլխատված ֆրանսիացի զբոսաշրջիկի՝ Էրվե Գուրդելի մարմինը:
Վայրը, որտեղ թաղված է եղել այն, ցույց է տվել կալանավորված ջիհադիստների մեկը: Զբոսաշրջիկն առեւանգվել էր նախորդ տարվա սեպտեմբերի 20-ին՝ Ալժիրում, ապա՝ գլխատվել:
Դեկտեմբերին Ալժիրի բանակը ոչնչացրել էր «Ջունդ Ալ-Խալիֆա» ջիհադիստական խմբավորման առաջնորդ Աբդելմալեկ Գուրիին, ով կասկածվում էր զգոսաշրջիկի առեւանգման եւ գլխատումը կազմակերպելու մեջ: