Շյուռլեն բանակցում է «Վոլֆսբուրգ»-ի հետ
Գերմանիայի հավաքականի և «Չելսի»-ի կիսապաշտպան Անդրե Շյուռլեն բանակցություններ է վարում «Վոլֆսբուրգ»-ի հետ:
Ինչպես հայտնում է Bild-ը, Շյուռլեն պատրաստ է լքել «Չելսի»-ն: Կիսապաշտպանի հոր խոսքերով, Անդրեն կիրակի օրը Լոնդոնում հանդիպել է «Վոլֆսբուրգ»-ի ներկայացուցիչների հետ: Կողմերը քննարկել են հավանական տրանսֆերի մանրամասները: Նշվում է, որ «Չելսի»-ն ի դեմս «Ֆիորենտինա»-ի կիսապաշտպան Խուան Կուադրադոյի, փոխարինող է գտել գերմանացուն:
Նախկինում նշվում էր, որ «գայլերը» պատրաստ են մոտ 30 մլն եվրո վճարել 2014 թվականի աշխարհի չեմպիոնի համար: