Անդրե Շյուռլեն կարող է իր կարիերան շարունակել «Ատլետիկո»-ում
Գերմանիայի հավաքականի և «Չելսի»-ի կիսապաշտպան Անդրե Շյուռլեն իր ելույթները կարող է շարունակել Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ատլետիկո»-ի կազմում, հայտնում է Marca պարբերականը:
Աղբյուրի տվյալներով` «Չելսի»-ին իր հերթին ցանկանում է ձեռք բերել մադրիդցիների կիսապաշտպան Միրանդային: Իսպանական ակումբը առաջարկում է գործարքի մեջ ներառել նաև գերմանացի խաղացողին:
Հարկ է նշել, որ ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակահատվածում «Ատլետիկո»-ի կազմը համալրել են հարձակվողներ` Մարիո Մանջուկիչը և Անտուան Գրիզմանը, ինչպես նաև դարպասապահ Յան Օբլակը: