Շյուռլեն «Բորուսիա»-ում կարող է փոխարինել Ռոյսին
«Չելսի»-ի հարձակվող Անդրե Շյուռլեն Դորտմունդի «Բորուսիա»-ում կարող է փոխարինել Մարկո Ռոյսին, ով ընթացիկ մրցաշրջանից հետո ամենայն հավանականությաբ այլ ակումբ կտեղափոխվի, հայտնում է Bild.de-ն:
Անդրե Շյուռլեի ծառայություններով հետաքրքրված են մի շարք եվրոպական առաջատար ակումբներ: Ֆուտբոլիստը «Չելսի»-ում դժգոհ է իր կարգավիճակից, քանի որ վերջին շրջանում զրկված է մշտական խաղային պրակտիկայից: