7996 դիտում
16:39 26-01-2015
Ուշադրություն. փոփոխվել են քաղաքային տրանսպորտի որոշ երթուղիներ
Մայրաքաղաքի վերգետնյա հասարակական տրանսպորտի որոշակի ուղեգծերում նկատվող ուղևորահոսքի նվազումով պայմանավորված՝ ավտոբուսային երթուղիներում իրականացվում են ուղեգծերի վերանայման և շտկման աշխատանքներ:
Վերոնշյալով պայմանավորված` սույն թվականի հունվարի 26-ից որոշ երթուղիներից օգտվող քաղաքացիներն այսուհետ կսպասարկվեն տվյալ երթուղուն զուգահեռ գործող այլ երթուղիներից:
Ըստ այդմ, մասնավորապես թիվ 11 երթուղուց օգտվողները Գաջի գործարանից մինչև «Փեթակ» տոնավաճառ ընկած ճանապարհահատվածը կարող են տեղափոխվել թիվ 18 ավտոբուսային երթուղով:
Թիվ 15 երթուղուց օգտվողները Աէրացիայից մինչև Աբովյան պուրակ կարող են տեղափոխվել թիվ 65 միկրոավտոբուսային երթուղայիններով:
Թիվ 31 ավտոբուսային երթուղուց օգտվողները կարող են սպասարկվել թիվ 5 և թիվ 53 ավտոբուսային երթուղիներով`կենտրոնական ավտոկայանից դեպի Նոր Նորքի 4-րդ զանգված, իսկ Նոր Նորքի 9, 7 և 5-րդ զանգվածները կսպասարկվեն թիվ 53 ավտոբուսային երթուղով:
Թիվ 51 երթուղու ավտոբուսներից օգտվողներն էլ կարող են տեղափոխվել զուգահեռ գործող թիվ 22, 5, 26 և այլ երթուղիներով:
Հունվարի 27-ից թիվ 40 ավտոբուսային երթուղուց օգտվող քաղաքացիները կարող են տեղափոխվել թիվ 35 երթուղու ավտոբուսներով, որի ուղեգիծը կերկարացվի մինչև Նոր Նորքի 5-րդ զանգված:
Իսկ թիվ 30 ավտոբուսային երթուղուց օգտվող քաղաքացիները կարող են տեղափոխվել թիվ 18 երթուղու ավտոբուսներով:
Երթուղագծերի վերանայման աշխատանքները շարունակվում են, այլ փոփոխությունների դեպքում հանրությանը լրացուցիչ կիրազեկվի:
Նմանատիպ նյութեր
2873 դիտում
20:12 24-04-2015
Ուշադրություն. Փոփոխվել է Հանրապետության հրապարակում կայանալիք 24/04 նվագախմբի համերգի անցկացման տեղն ու ժամը
4648 դիտում
19:45 28-04-2022
Մայիսի 1-ից Երևանում ավտոբուսային նոր ուղեգծեր կգործեն, որոշ երթուղիներ կփոփոխվեն
Այս բաժնից
907 դիտում
11:42 25-12-2024
Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը
1342 դիտում
10:34 25-12-2024
«Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները կկառուցի. «Ժողովուրդ»
799 դիտում
09:55 25-12-2024
Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի յnւրացման պետական միջոցառումները շարունակվում են. Monument Watch