2530 դիտում
19:45 25-01-2015
«Արարատ»-ը ստուգողական խաղում հաղթել է «Սոչի»-ին
Սոչիում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում «Արարատն» առաջին ստուգողական հանդիպումն անցկացրեց: Տեղի համանուն թիմի հետ հանդիպումը ավարտվեց «Արարատի» հաղթանակով`2:1 հաշվով:
Խաղի 64-րդ րոպեին հաշիվը բացեց իրանցի կիսապաշտպան Ամիրի Շոեիբը, ով հստակ իրացրեց Արարատ Պողոսյանի նկատմամբ կանոնների խախտման արդյունքում նշանակված 11-մետրանոցը: 75-րդ րոպեին «Արարատի» երկրորդ գոլը գեղեցիկ հարվածով հեղինակեց Դավիթ Ղանդիլյանը, իսկ մի քանի րոպե անց մրցակիցը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը: Սուրեն Չախալյանը խաղալու հնարավորություն տվեց հավաքին մասնակցող բոլոր ֆուտբոլիստներին` ասպարեզ հանելով երկու տարբեր կազմեր: Վնասվածքի պատճառով հանդիպմանը չմասնակցեց միայն Սեյեդ Հոսեյն Հոսեյնին:
Առաջին խաղակեսում «Արարատը» հանդես եկավ հետևյալ կազմով.
Արամ Հայրապետյան, Վահե Մարտիրոսյան, Նագի Բոուրաս, Ալեքսանդր Վոլչկով, Ռաֆի Կայա, Նիկոլաս Պրոեսման, Սաման Աղազամանի (Կարլո Չուեկա), Վիկտոր Գարզա, Բրայան դե լա Ֆուենտե, Եվգենի Մորոզ, Ալեքսանդր Ռակիչ:
Հանդիպման երկրորդ կեսը մեր թիմը սկսեց հետևյալ կազմով.
Կարեն Իսրայելյան, Արարատ Պողոսյան, Գորիկ Խաչատրյան, Ջամել Ուոլես, Կարեն Խաչատրյան, Դավիթ Գրիգորյան, Արմեն Դերձյան, Ամիրի Շոեիբ, Կարլո Չուեկա (Դավիթ Ղանդիլյան), Մհեր Սահակյան, Արեգ Ազատյան:
Հաջորդ ստուգողական խաղն «Արարատը» կանցկացնի հունվարի 30-ին: Այդ օրը մեր թիմը կխաղա Ռուսաստանի ՖՆԼ-ի ներկայացուցիչ «Սախալինի» հետ, իսկ արդեն հաջորդ օրը «Արարատը» կվերադառնա Երևան:
Նմանատիպ նյութեր
792 դիտում
20:50 17-07-2014
Ստուգողական խաղում «Արարատ»-ը պարտվել է Թբիլիսիի «Սպարտակ»-ին
1938 դիտում
15:12 19-07-2014
ՊՍԺ-ն ստուգողական խաղում 2:4 հաշվով զիջել է 2-րդ Բունդեսլիգան ներկայացնող ակումբին. տեսանյութ
1976 դիտում
16:03 21-07-2014
Ստուգողական խաղում «Հոֆենհայմ»-ը 17:0 հաշվով հաղթանակ է տարել
Այս բաժնից
718 դիտում
21:25 25-04-2024
Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
955 դիտում
20:59 25-04-2024
Ալագյազ համայնքում կկառուցվի հունահռոմեական ոճի ըմբիշներ Մալխաս և Ռոման Ամոյանների անվան մարզադպրոց
562 դիտում
19:56 25-04-2024
Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր