211652_close_icon
views-count1973 դիտում article-date 16:03 21-07-2014

Ստուգողական խաղում «Հոֆենհայմ»-ը 17:0 հաշվով հաղթանակ է տարել

Գերմանական առաջին Բունդեսլիգայի ներկայացնող «Հոֆենհայմ»-ը շարունակում է լրջորեն նախապատրաստվել առաջիկա մրցաշրջանին: Զինսահայմը ներկայացնող ակումբը վերջին երեք օրվա ընթացքում երկու ստուգողական հանդիպում է անցկացրել և երկու դեպքում գերխոշոր հաշիվներով ջախջախել է իր մրցակիցներին: Ճիշտ է, «Հոֆենհայմ»-ը այդ հաղթանակները տարել է գերմանական ցածրագույն լիգաներում հանդես եկող թիմերի նկատմամբ, բայց այնուամենայնիվ գրանցված արդյունքները տպավորիչ են: Սկզբում զինսհայմցիները 17:0 հաշվով հաղթել են «ՍՊՎԳԳ 06 Կետշչ» ակումբին: Այդ խաղում պենտատրիկով (մեկ խաղում 6 գոլ) աչքի է ընկել Կայ Հերդլինգը: Իսկ ահա երեկ Գիսդոլի սաները 8:0 հաշվով պարտության են մատնել «ՖԱ Շպեյեր 09»-ին:

Նմանատիպ նյութեր