Ստուգողական խաղում «Արարատ»-ը պարտվել է Թբիլիսիի «Սպարտակ»-ին
Թբիլիսիում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում «Արարատն» առաջին ստուգողական հանդիպումն անցկացրեց և զիջեց Թբիլիսիի «Սպարտակին» 1:2 հաշվով, հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Հանդիպման սկզբնամասում մրցակիցը երկու անգամ գրավեց մեր թիմի դարպասը, իսկ երկրորդ խաղակեսում «Արարատին» հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը. Տուգանայինից կատարած հարվածով աչքի ընկավ Դավիթ Գ. Գրիգորյանը:
Վրաստանի մայրաքաղաքում «Արարատը» կանցկացնի ևս երկու հանդիպում` հուլիսի 20-ին և 23-ին: Մեր թիմը կխաղա վրացական «Գագրա» և «Սիոնի» թիմերի հետ:
Հավելենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստներ Զավեն Բուլուտը և Ռոբին դի Լաուրոն «Արարատին» կմիանան վաղը` հուլիսի 18-ին: