Australian Open. Նադալը 1/4 եզրափակիչում է
Իսպանացի թենիսիստ Ռաֆաել Նադալը Մելբուռնում ընթացող Ավստրալիայի բաց առաջնության 1/8 եզրափակիչ փուլում պարտության մատնեց ՀԱՀ-ի ներկայացուցիչ Կևին Անդերսոնին (7:5,6:1,6:4) և դուրս եկավ քառորդ եզրափակիչ փուլ:
Իսպանացու հաջորդ մրցակիցը կլինի չեխ Տոմաշ Բերդիխը, ով նախորդ փուլում պարտության էր մատնել ավստրալացի Բերնարդ Տոմիչին: