Australian Open. Մարեյը դրամատիկ մրցամարտում հաղթեց Ռաոնիչին և եզրափակիչում կխաղա Նովակովիչի հետ. տեսանյութ
Բրիտանացի Էնդի Մարեյը դուրս եկավ թենիսի Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ: կիսաեզրափակիչում նա հինգ սեթում բավական դժվարին հաղթանակ տարավ կանադացի Միլոշ Ռաոնիչի նկատմամբ:
Եզրափակիչում Մարեյը կհանդիպի աշխարհի թիվ մեկ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի հետ, որը կիսաեզրափակիչում 6:1, 6:2, 3:6, 6:3 հաշվով հաղթել էր շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին: