«Լացիո»-ն հաղթեց «Միլան»-ին և բարձրացավ երրորդ տեղ. տեսանյութ
Իտալական Ա Սերիայի 20-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում միմյանց հետ մրցեցին «Լացիո»-ն և «Միլան»-ը: Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց տանտերերի 3:1 հաշվով հաղթանակով:
Այդպիսով «Միլան»-ի առանց հաղթանակների հանդիպումների շարք արդեն կազմում է 5 խաղ: Ֆիլիպո Ինձագիի թիմը 26 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ տեղը:
Ինչ վերաբերվում է «Լացիո»-ին, ապա հռոմեացիները վաստակեցին 34 միավոր և բարձրացան 3-րդ տեղ:
«Լացիո» - «Միլան»`3:1
Գոլեր` Պարոլո 47', 81', Կլոզե 51 - Մենեզ 4'