Բունդեսլիգա.«Շալկե 04»-ը հաղթեց «Աուգսբուրգ»-ին բարձրացավ 3-րդ տեղ. տեսանյութ
Բունդեսլիգայի 25-րդ տուրի մեկնարկային խաղը կայացավ Աուգսբուրգում, որտեղ տեղի համանուն թիմը հյուրընկալեց 4-րդ տեղով ընթացող «Շալկե 04»-ին: Հանդիպումը հաջող սկսեցին տանտերերը և արդեն 5-րդ րոպեին Տոբիաս Վերների գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ: Առաջին խաղակեսում բավարական ակումբը հաշիվը կրկնապատկելու մի քանի հիանալի շանս ստեղծեց, բայց չկարողացավ օգտվել դրանցից: Իսկ ահա «Շալկե 04»-ը առաջին խաղակեսում ունեցած իր բացառիկ գոլային պահերից մեկը հիանալի իրացրեց: Հաշիվը վերականգնեց Կլաս-Յան Հունտելաարը: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում հոլանդացի ռմբարկուն դարձավ դուբլի հեղինակ և ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը: Հատկանշական է, որ վերջին երկու խաղում Հունտելաարը խփեց իր 5-րդ գոլը:
Արդյունքում գելզենկիրխենյան ակումբը վաստակեց 47 միավոր և շրջանցեց 3-րդ տեղը զբաղեցնող «Բայեր»-ին, որ վաղը հյուրընկալվելու է առաջատար «Բավարիա»-ին:
«Աուգսբուրգ» - «Շալկե 04»`1:2
Գոլեր` Վերներ 5' – Հունտելաար 33', 49'