«Ֆորտունա» - «Բորուսիա». Մխիթարյանը պահեստայինների թվում է
Դորտմունդի «Բորուսիա»-ն շարունակում է նախապատրաստվել մրցաշրջանի երկրորդ հատվածին: Այսօր դորտմունդցիները Դյուսելդորֆում ստուգողական հանդիպում կանցկացնեն տեղի «Ֆորտունա»-ի հետ: «Բորուսիա»-ի պաշտոնական կայքը հրապարակել է թիմի կազմը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անունը նշված է պահեստայինների թվում:
Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը վնասվածքից հետո նոր է շարք վերադարձել և չի բացառվում, որ այսօր նա կարող է հայտնվել խաղադաշտում:
Հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 18:30-ին և այն կարող եք դիտել մեր կայքի միջոցով: