«Բորուսիա» - «Ֆորտունա»`4:3. Մխիթարյանը մասնակցեց առաջին խաղակեսին
Դորտմունդի «Բորուսիա»-ն ընկերական հանդիպում է անցկացրել Դյուսելդորֆի «Ֆորտունա»-ի հետ և հաղթել է 4:3 հաշվով: Հանդիպումը կայացել է դորտմունդցիների մարզումային խաղադաշտում: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է առաջին խաղակեսին, որից հետո փոխարինվել է: «Բորուսիա»-ի նորեկ Միլոշ Յոյիչը իր առաջին խաղում դարձել է գոլային փոխանցման հեղինակ: Սերբ խաղացողի փոխանցումից հետո Մարկո Ռոյսը բացել է խաղի հաշիվը:
«Բորուսիա» -«Ֆորտունա»` 4:3
Գոլերը՝ Ռոյս 8', Շմելցեր 38', Հոֆման 63', 82' – Լատկա 18', Գոլլի 75', Ֆինկ 77'
1-ին խաղակես:
Լանգերակ - Պիշչեկ, Ֆրիդրիխ, Հյումելս, Շմելցեր - Կեհլ, Յոյիչ - Գրոսկրոյց, Մխիթարյան, Ռոյ -Լևանդովսկի
2-րդ խաղակես:
Լանգերակ, -Կիրխ, Սոկրատիս, Սար, Դուձյակ -Բենդեր, Շահին - Հոֆման, Դուկշ, Օբամեյանգ - Շիբեր