1032 դիտում
16:39 24-01-2015
Քրեական գործով ապացույցը կեղծելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Լոռու մարզի դատախազի զեկուցագրի հիման վրա ՀՀ ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնի նախկին քննիչի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Ըստ դատախազի զեկուցագրի նյութերի՝ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնի նախկին քննիչը 2014 թվականի ապրիլին իր վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում կազմել է վկայի հարցաքննության կեղծ արձանագրություն, որում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է մտցրել հարցաքննության տեղի, անցկացման կարգի, ինչպես նաև հարցաքննվողի ցուցմունքի բովանդակության վերաբերյալ:
Կատարվում է նախաքննություն: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից:
Նմանատիպ նյութեր
1919 դիտում
17:32 26-11-2014
Քրեական գործ է հարուցվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, փաստաթուղթ կեղծելու դեպքերի առթիվ
Այս բաժնից
1069 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1114 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
832 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան