Փրկարարները հայտնաբերել են կործանված ինդոնեզական ինքնաթիռի ֆյուզելյաժը
Փրկարարները հայտնաբերել են Lion Air ավիաընկերության կործանված ինքնաթիռի ֆյուզելյաժը, որն աղետի է ենթարկվել Ճավայի ծովի երկնքում: Այդ մասին ասյօր՝ նոյեմբերի 2-ին հայտնել Է Detik լրատվական պորտալը, փոխանցում է Tass գործակալությունը։
«Ֆյուզելյաժը գտնված է, բայց այն գործնականում ավերված է»,- հրատարակությունը մեջբերել է Ինդոնեզիայի ռազմածովային ուժերի ներկայացուցիչ փոխծովակալ Յուդո Մարգոնոյի խոսքը:
Վերջինի խոսքով՝ գտնվել են մեծ քանակությամբ բեկորներ, շարժիչը, շասսին, սակայն ջրասուզակները չեն կարող ինքնուրույն այդ ամենը բարձրացնել ջրի մակերեւույթ և անհրաժեշտ է լինելու ներգրավել ծանր տեխնիկա:
Հիշեցնոնք, որ Lion Air բյուջետային ավիաընկերության Boeing 737-ը հոկտեմբերի 29-ին կատարում էր JT610 չվերթը Ջակարտայից դեպի Պանկալպինանգ քաղաք։ Օդ բարձրանալուց մոտ 13 րոպե անց այն ընկել է Ճավայի ծովը: Ինքնաթիռում եղել է 189 մարդ: