211652_close_icon

Սպիտակի և Տավուշի մարզի ավտոճանապարհներին թույլ մառախուղ է

views-count756 դիտում article-date 10:30 24-01-2015
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին` ժամը 09:30-ի դրությամբ, Գորիսից դեպի Լեռնային Ղարաբաղ տանող ճանապարհահատվածում և Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է՝ մշակված աղ-ավազով: Սպիտակի և Տավուշի մարզի ավտոճանապարհներին թույլ մառախուղ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր