211652_close_icon
views-count33218 դիտում article-date 19:08 23-01-2015

Ինչո՞ւ ճանապարհային ոստիկանությունը Կենտրոնի դատարանի մոտ մայթերին «թառած» «գոլդ» համարանիշներով ոսկե երիտասարդներին կարգի չի բերում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երբ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում աղմկահարույց կամ հասարակությանը հայտնի մարդկանց դատավարություններ են տեղի ունենում, դատարանի բակը վերածվում է Սոդոմ-Գոմորի: «Գոլդ» համարանիշներով բարձր դասի ավտոմեքենաների տերերը իրենց տրանսպորտային միջոցները կայանում են մայթերին՝ խոչընդոտ ստեղծելով հետիոտների համար, իսկ դատարանի բակ մտնելիս էլ չթույլատրելի հատցվածից շրջադարձ են կատարում՝ ստեղծելով վթարային իրավիճակ մյուս տրանսպորտային միջոցների համար: Այսօր՝ հունվարի 23-ին, նշված դատարանում ընթանում էր Ազգային ժողովի պատգամավոր «Յուվեցի Կարո» մականվամբ՝ Կարո Կարապետյանի փեսայի (Վերնիսաժի կրակոցների) գործով դատավարությունը: Միևնույն ժամանակ տեղի էր ունենում հանցագործ աշխարհում հայտնի՝ օրենքով գող «Զապ» մականվամբ Անդրանիկ Սողոյանի խափանման միջոց կալանքի դռնփակ դատական նիստը: Նույն «աջափսանդալային» վիճակն էր տիրում Կենտրոն դատարանին հարակից տարածքում, որը տևեց 5 ժամից ավելի, սակայն ճանապարհային ոստիկանության ոչ մի տեսուչ այդ ընթացքում չհայտնվեց այդ հատվածում, որպեսզի օրինախախտ «ոսկե» երիտասարդներին վարչական պատասխանատվության ենթարկի, քանի որ մի քանի տրանսպորտային միջոցների դիմապակուց էլ բացակայում էր տեխզննման կտրոնը: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+

Նմանատիպ նյութեր