Զինամթերք` «Զապորոժեց» ավտոմեքենայի մեջ
Հունվարի 22-ին, ժամը 19.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ զանգահարել է անհայտ քաղաքացի և հայտնել, որ «Մալաթիա-Սեբաստիա» թաղապետարանի հարակից այգում` «Զապորոժեց» ավտոմեքենայի մեջ, զենք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը Հովնաթանի փողոցի թիվ 39 շենքի մոտի այգում գտնվող «Զապորոժեց» անսարք ավտոմեքենայի թափքի մեջ հայտնաբերել է մեկփողանի, 12 տրամաչափի ողորկափող հրացան, պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է «ՌԴԳ-5» 2 նռնակ` առանց պայթուցիչի, «ՎՕԳ-17Մ» 2 արկ, «ԱԿՄ» ինքնաձիգի դատարկ պահունակ, 9 մմ տրամաչափի` 139, 7.62 մմ տրամաչափի 70 և 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտ ու «ՈՒԲԿ» գրառմամբ արկ:
Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Կատարվում է հետաքննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]