211652_close_icon
views-count4081 դիտում article-date 12:04 23-01-2015

Գլխավոր ինժեները Երևանում Range Rover-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Ջրվեժի Մայակ թաղամասի բնակիչ, 62-ամյա Գրիգորի Ղուկասյանը իր վարած Range Rover մակնիշի 09 ՕՍ 155 համարանիշի ավտոմեքենայով Ռուբինյանց փողոցում՝ թիվ 3 հասցեի դիմաց, հետիոտնային անցման վրա, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 21-ամյա Էլինա Անտոնյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն: Նշված կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ Է. Անտոնյանը գլխուղեղի ցնցում, սալջարդ ախտորոշմամբ տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գեղամ Գալստյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Գ. Ղուկասյանն աշխատում է Սոյուզ ՍՊԸ-ում՝ որպես գլխավոր ինժեներ: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր