Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին
[color=#75507B]Հանրապետության տարածքում՝ [/color]
Հունվարի 23-ին, 25-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
24-ին արևելյան շրջաններում, 27-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ և մառախուղ:
Քամին` արևմտյան 2-5 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 24-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 6-8 աստիճանով, 25-ին, 26-ին նույնքանով կբարձրանա:
[color=#75507B]
Երևանում՝ [/color]
Հունվարի 23-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ին սպասվում են տեղումներ:
[color=#75507B]Երևանի հունվարի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ[/color][/color]
• Օդի առավելագույն ջերմաստիճան 8.0C (1999 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -22.6C (1972 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան -4.3C