4358 դիտում
16:11 22-01-2015
Ո՞ր դատարանն է քննելու Պերմյակովի գործը
Որտե՞ղ է ուղարկվելու Վ. Պերմյակովի գործի քննությունը: Նման հարցադրումով այսօր Գյումրիի ոճրագործության շուրջ ԱԺ լսումների ժամանակ հանդես եկավ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին ներկայացնելով հետեւյալ նկատառումները.«Ասվում է, որ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները` քննչական կոմիտեն վարում են նախաքննությունը: Երբ նախաքնությունը ավարտվում է, գործը ուղարկվում է դատարան: Հիմա այդ գործը, որ ավարտեցին, ուղարկելու են Շիրակի մարզի առաջին ատյանի դատարա՞ն: Հայաստանի Հանրապետության ո՞ր դատարանն է այդ գործը քննելու: ՀՀ օրենսդրությամբ Հայաստանի քննչական մարմնի վարած ցանկացած գործ պետք է քննվի ՀՀ դատարանում»:
Դատախազը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հարցին, ասաց. « Շատ կարեւոր հարց եք բարձրացնում: Մինչեւ այս պահը, պարոն Փաշինյան, մենք քննարկում էինք,թե անձը հանձնվելու է, թե ոչ, երբ է հանձնվելու: Ա՛յ, հիմա դուք ձեր հարցադրմամբ մեկ այլ կարեւոր շեշտադրում արեցիք՝ բա գործի վարույթը ո՞ւմ է հանձնվելու , հանձնվելո՞ւ է, թե՞ ոչ: Այդ տեսակետից 1997 թ-ի պայմանագրի համաձայն կողմերը քրեական վարույթների փոխանցման հարցերը քննարկում են, երբ հասնում են համապատասխան փուլին: Այսինքն, երբ մենք ունենանք անհրաժեշտ ապացուցողական բազան, բոլոր հանգամանքները, այդ ժամանակ էլ կքննարկենք վարույթների փոխանցման հարցերը: Այսինքն, որ պետությունից որ պետության պետք է փոխանցվի համապատասխան քրեական վարույթը եւ դրան հաջորդող բոլոր հարցերը»:
Գեւորգ Կոստանյանը նաև ավելացրեց, որ դա այս փուլի քննարկման հարց չէ, քանի որ այս փուլում երկու իրավապահ մարմիններն էլ, քննչական մարմիներն էլ իրականացնում են իրենց իրավազորության տակ գտնվող քրեական գործի քննությունը:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Ազգային Ժողովում այսօր քննարկում է հրավիրվել, որն ընթանում է Գյումրիում Վ. Պերմյակովի կողմից դաժանաբար սպանված Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի դեպքի շուրջ: Հովհաննես Սահակյանը իր խոսքում նշել էր, որ որեւէ մեկը չի կարող կասկածել, որ հանցագործը ստանալու է ամենախիստ պատիժը, բայց դա քիչ է: «Անձամբ ինձ, որպես հանձնաժողովի նախագահի, հայ մարդու, հետաքրքրում է, թե ինչպես եւ ինչու տեղի ունեցավ այս հանցագործությունը»,- ասել էր նա:
Նմանատիպ նյութեր
2135 դիտում
11:58 07-09-2021
Արթուր Սարգսյանի վերաբերյալ գործը դատարանում է. հայտնի է, թե որ դատավորն է քննելու քրեական գործը
5012 դիտում
15:42 19-09-2018
ԱԱԾ և ՀՔԾ պետերին գաղտնալսելու գործը քննելու համար կհրավիրվեն միջազգային կառույցների մասնագետներ
Այս բաժնից
376 դիտում
16:29 30-10-2024
Վրացիները սերտել են թե՛ իրենց նախկին սխալները, թե՛, գուցե, ներկայիս Հայաստանի ողբալի դասերը. Աշոտյան
733 դիտում
15:15 30-10-2024
«Վարդաշեն» ՔԿՀ-ի ծառայողները կարճատև տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերել են բջջային հեռախոս