211652_close_icon
views-count1575 դիտում article-date 18:21 22-01-2015

Տանը թմրամիջոց էին պատրաստում

Հունվարի 21-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ակունք գյուղի տներից մեկում թմրամիջոց են պատրաստում: Մեկնած օպերատիվ խումբը տներից մեկի ննջասենյակում հայտնաբերել է ալյումինե տարա, լուցկու տուփեր, ներարկիչներ՝ գորշ գույնի հեղուկով, ասեղ, «յոդի» դատարկ տարա, «սոլպադեին» դեղահաբի դատարկ տուփ, 1 շիշ բենզին, պլաստմասե շիշ` սպիտակ հեղուկի զանգվածով, օգտագործված բամբակ, ածելիներ, խոհանոցային ափսե: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Տան բնակիչներ, 1962 թ. ծնված Նիկոլայ Հ.-ն և 1983 թ. ծնված Խաչատուր Գ.-ն բերման են ենթարկվել բաժին և խոստովանել, որ թմրամիջոցը պատրաստել են իրենց օգտագործման համար: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր