2738 դիտում
14:54 22-01-2015
Գյումրիի ոճրագործության շուրջ հրավիրված ԱԺ լսումը սկսվեց և ավարտվեց ընդվզումով
Գյումրիի ողբերգությունը սարսափելի հանցագործություն է, որը չէր կարող չստիպել յուրաքանչյուրին ապրումներ ունենալ, չէր կարող զերծ պահել զգացմունքային դրսեւորումներից: Անկախ նրանից՝ մարդը պաշտոն ունի, թե ոչ, յուրաքանչյուր հայի համար դա ողբերգություն է: Այս մասին այսօր ԱԺ-ում Գյումրիի ոճրագործության շուրջ հրավիրված լսումների ժամանակ ասաց Հայստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը:
Միաժամանակ ավելացրեց, որ իրավապահ մարմինները չեն կարող զգացմունքներով առաջնորդվել, այդ թվում՝ ինքը պարտավոր է իր գործողությունները կազմակերպել երկրի օրենսդրության եւ միջազգային իրավունքների դրույթներին համապատասխան՝ անկախ զգացմունքներից: Նաև ավելացրեց, որ մինչեւ քննության ավարտը զերծ կմնա որեւէ կարծիք, վարկած, մտահոգություններ հայտնելուց:
Լսումների վերջում դատախազը նշեց, որ էլի քննարկումներ կունենան եւ ավելացրեց. «Երբ կուզեք, կարող եմ էլի Ազգային ժողով գալ, բայց եկեք համագործակցենք, փոխլրացնենք միմյանց»:
Նշենք, որ լսումները տեւեցին 1,5 ժամ: Նախ նիստի սկզբում ընդվզում եղավ, քանի որ ընդդիմադիր պատգամավորները նշում էին, որ նիստերի դահլիճը փոքր է եւ լսումները կազմակերպելու համար սահմանված ժամանակը՝ քիչ:
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ նկատեց, որ տպավորությունը այնպիսին է, թե նիստը հրավիրվել է «գալչկա» ստանալու նպատակով: Սակայն տեւական քննարկումից հետո նիստերի դահլիճը չփոխվեց, ժամանակահատվածն էլ չերկարաձգվեց:
Լրագրողները հույս ունեին, որ նիստի ընթացքում Գեւորգ Կոստանյանը կպատասխանի իրենց հարցերին, սակայն չպատասխանեց: Իսկ լրագրողների դժգոհությանն ի պատասխան ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը ասաց, որ լսումները հրավիրվել էին պատգամավորների հարցերին պատասխանելու համար:
Ինչպես նշել էինք, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եւ Ժառանգությունից Զարուհի Փոստանջյանը ցանկանում էին կրկին հարց հնչեցնել, սակայն նրանց հարցի իրավունք չտրվեց:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Ազգային Ժողովում այսօր քննարկում է հրավիրվել, որն ընթանում է Գյումրիում Վ. Պերմյակովի կողմից դաժանաբար սպանված Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի դեպքի շուրջ: Հովհաննես Սահակյանը իր խոսքում նշել էր, որ որեւէ մեկը չի կարող կասկածել, որ հանցագործը ստանալու է ամենախիստ պատիժը, բայց դա քիչ է: «Անձամբ ինձ, որպես հանձնաժողովի նախագահի, հայ մարդու, հետաքրքրում է, թե ինչպես եւ ինչու տեղի ունեցավ այս հանցագործությունը»,- ասել էր նա:
Նմանատիպ նյութեր
1274 դիտում
20:35 05-03-2014
ՄԻԵԴ-ում կայացել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործի լսումը
3365 դիտում
13:19 28-01-2015
Լարված իրավիճակ` ՄԻԵԴ դիմաց. մեկնարկում է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի լսումը. pastinfo.am. ֆոտոշարք
Այս բաժնից
778 դիտում
22:04 28-12-2024
Ստեփանակերտի քաղաքապետի արարքն ի վերջո որակվեց իբրև ինքնիրավչություն. փաստաբան
865 դիտում
20:09 28-12-2024
Նիկոլը՝ բանավեճի իր առաջարկով ակամայից տակտիկական առումով միավորեց երեք նախագահների թիմերին. Աշոտյան