Պոդոլսկին և Շակիրին հիանալի գոլ կազմակերպեցին. Մանչինի
«Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչ փուլում «Սամպդորիա»-ի նկատմամբ տարած հաղթանակից հետո մեկնաբանել է իր թիմի խաղը:
««Սամպդորիա»-ն կազմակերպված էիմ է: Դժվար է ազատ գոտի ստանալ, երբ մրցակիցը փակվում է սեփական կիսադաշտում: Պոդոլսկին և Շակիրին հիանալի գոլ կազմակերպեցին: Ես գոհ եմ արդյունքից, բայց ցանկանում եմ, որ մենք ավելի լավ գործենք գնդակով»,- ասել է Մանչինին: