211652_close_icon
views-count6314 դիտում article-date 12:30 27-02-2023

ԼունաԾիկ Զարգացման Կենտրոնի տնօրինությունը և Շենգավիթ վարչական շրջանի ՊՍԿ-ի թատերական խումբը հետաքրքիր միջոցառում կազմակերպեցին փոքրիկների համար․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Թատրոնն ունի կախարդական ազդեցություն. այն կարողանում է երջանկացնել մարդկանց:

Այն երեխաների հոգիները կարողանում է լցնել դրական հույզերով, դաստիարակել բարի ոգով, չէ՞ որ թատրոններում՝ ներկայացումների ժամանակ, միշտ հաղթում է բարին:

Թատրոնով հատկապես տպավորվում են նախադպրոցական տարիքի երեխաները:

Նրանք ամբողջովին տրվում են զգացմունքներին՝ փորձելով նմանվել բարի հերոսին կամ հերոսուհուն: Թատրոնն օգնում է նաև զարգացնել երեխայի բառապաշարը: Երեխան, տեսնելով բեմում տիրող բազմաշերտ մթնոլորտը, փորձում է վերարտադրել ու հնարավորինս պատկերավոր ներկայացնել իր մտերիմներին:

Խոսել թատրոնի դրական ազդեցության մասին կարելի է անվերջ: Բայց ավելի լավ է խոսելու փոխարեն երեխային թեկուզ մեկ անգամ տանել թատրոն ու սեփական օրինակով համոզվել, թե ինչ դրական ազդեցություն է ունենում այն երեխայի վրա:

Կարևորելով սա ԼունաԾիկ Զարգացման Կենտրոնի տնօրինությունը և Շենգավիթ վարչական շրջանի ՊՍԿ-ի թատերական խումբը հետաքրքիր միջոցառում կազմակերպեցին փոքրիկների համար տոնի վերածելով նրանց առօրյան:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր