Մեկ ամսում մենք չենք կարող դառնալ «Բարսելոնա» կամ «Բավարիա». Մանչինի
                        «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին  Ա Սերիայի 16-րդ տուրում «Լացիո»-ի հետ կայացած խաղից հետո մեկնաբանել է խաղի արդյունքը:
«Իտալիայում յուրաքանչյուրը իրեն մարզիչ է համարում: Դուք բոլորդ ձեր կարծքին ունեք: Սակայն ես եմ թիմի հետ ամեն օր աշխատում: Ես կարծում էի, որ առաջին խաղակեսում մեր ընտրած սխեման կարդարացներ իրեն:  Իհարկե, ես չեմ սպասում, որ մենք մեկ ամսում կարող ենք «Բարսելոնա» կամ «Բավարիա» դառնալ: Բայց սխեման ասյտեղ կապ չունի:  Մեզ մոտ վախ է առաջանում, երբ հանդիպումը մեր սցենարով չի ընթանում: Պետք է հաղթահարել այդ վախը, և ես համոզված եմ, որ դա մեզ կհաջողվի: Հուսվով եմ, որ հաջորդ տնային խաղում մենք անառիկ կպահենք սեփական դարպասը կամ ավելի շատ գոլ կխփենք կամ մրցակիցը »,- նշել է Մանչինին:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

