Իտալացի մարզիչները աշխարհում լավագույններն են. Մանչինի
Իտալացի մարզիչ Ռոբերտո Մանչինին խոստովանել է , որ դեմ չէր լինի գլխավորելու Պորտուգալիայի ազգային հավաքականը: Իտալացի մասնագետը նաև պատասխանել է «Չելսի»-ի պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, ով հայտարարել էր, որ չի ցանկանում իր երկրի ազգային թիմի ղեկին օտարազգի մարզիչ տեսնել:
«Ինձ թվում է, որ Մոուրինյոն դեռ «Չելսի»-ի մարզիչն է, այլ ոչ թե պորտուգալական ֆուտբոլի ղեկավարը: Այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիան է որոշում, թե ով է լինելու հաջորդ մարզիչը, և ես համոզված եմ, որ նրանք հնարավոր տարբերակներից ամենաճիշտ ընտրությունը կկատարեն:
Ես կարծում եմ, որ Իտալացի մարզիչները աշխարհում լավագույններն են, քանի որ նրանք լավ են պատրաստված և հիանալի են կատարում իրենց աշխատանքը: Ես համոզված եմ, որ Ռանիերին հիանալի աշխատանք կկատարի Հունաստանի հավաքականում, ինչպես դրանից առաջ կատարում էր «Մոնակո»-ում: Տեսեք, թե ինչպես է աշխատում Անչելոտին, ով վերջերս «Ռեալ»-ի հետ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը»,-ասել է Մանչինին: