Դիեգո Կոստան և Հենդերսոնը վիճաբանել են ներտրիբունային տարածքում
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, Անգլիական լիգայիա գավաթի կիսաեզրափակի փուլի շրջանակում կայացած «Լիվերպուլ»-«Չելսի» խաղից հետո վիճաբանություն է տեղի ունեցել մերսիսայդցիների կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնի և լոնդոնցիների հարձակվող Դիեգո Կոստայի միջև: Երկու ֆուտբոլիստներին բաժանել է մերսիսայդցիների անձնակազմի անդամներից մեկը:
Նշենք, որ երկրորդ խաղակեսում Հենդերսոնը Դիեգո Կոստային մեղադրել էր սիմուլյացիայի մեջ, երբ վերջինս վայր էր ընկել «Լիվերպուլ»-ի տուգանային հրապարակում: Ծագումով բրազիլացին բուռն կերպով էր արձագանքել այդ մեղադրանքին: