211652_close_icon
views-count3521 դիտում article-date 16:35 24-07-2020

Ջորդան Հենդերսոնը ճանաչվել է ԱՊԼ-ի լավագույն խաղացող՝ լրագրողների վարկածով

«Լիվերպուլի» ավագ Ջորդան Հենդերսոնը ճանաչվել է Անգլիայի առաջնության լավագույն խաղացող՝ Ֆուտբոլային լրագրողների ասոցիացիայի (FWA) վարկածով: Հենդերսոնը շրջանցել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրյույնեյին և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդին՝ ստանալով լրագրողների ձայների ավելի քան քառորդ մասը: Այս մրցաշրջանում Հենդերսոնը «Լիվերպուլի» կազմում ԱՊԼ-ում մասնակցել է 30 խաղի, դարձել 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: 2018 թվականին լավագույնը ճանաչվել էր «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը, 2019-ին՝ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Սթերլինգը:

Նմանատիպ նյութեր