Շաքիրին իր առաջին գոլն է խփել «Ինտեր»-ի կազմում. տեսանյութ
Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչում «Ինտեր»-ը տնային խաղում 2:0 հաշվով հաղթեց «Սամպդորիա»-ին և դուրս եկավ հաջորդ փուլ:
«Ինտեր»-ի առաջին գոլը կազմակերպեցին թիմի նորեկներ Լուկաս Պոդոլսկին և Ջերդան Շակիրին: Գերմանացու կրկնով փոխանցումից հետո «Բավարիա»-ի նախկին ֆուտբոլիստը իտալական թիմի կազմում իր առաջին գոլը խփեց: 87-րդ րոպեին միլանցիների առավելությունը ամրապնդեց Իկարդին:
1/4 եզրափակիչում «Ինտեր»-ը կմրցի «Նապոլի» - «Ուդինեզե» զույգի հաղթողի հետ:
«Ինտեր» - «Սամպդորիա»`2:0
Գոլեր` Շակիրի 71’, Իկարդի 87’