211652_close_icon
views-count4840 դիտում article-date 11:23 22-01-2015

Ինչու են որոշ հանցագործներ դեպքի վայրում թողնում իրենց իրերը. 168 ժամ

«168 ժամ» թերթը գրում է, որ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը թերթին տված հարցազրույցում ուշագրավ դիտարկումներ է ներկայացրել հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական սպանության վերաբերյալ: Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ռուսական զինվորական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի զինվորական հագուստն ու այլ իրերը եղել են դեպքի վայրում՝ Ավետիսյանների բնակարանում: Նա ասել է, որ մամուլից տեղյակ ենք, որ հանցագործություն կատարելիս անձը թողել է իր որոշակի իրեր: Գոյություն ունի քրեագիտություն՝ криминология, որտեղ գոյություն ունի հանցագործության նման տեսակ՝ оставление визитной карточки` «այցեքարտը թողնելը». երբ հանցագործը հանցագործություն է կատարում, և իր կողմից «այցեքարտ» թողնում, օրինակ՝ որոշակի իրեր: Հանցագործության վայրում թողնելով «այցեքարտ»՝ ինքը ցանկանում է շեշտադրել, որ ինքն է կատարել այդ հանցագործությունը: Սա դասվում է այն հանցագործությունների շարքին, երբ դիտավորյալ կատարվում է որոշակի արարք՝ անպայման իր անձը շեշտադրելու համար: Թե ինչ տիպի հանցագործություն է կատարվել, կստանայինք համապատասխան դատահոգեբանական փորձաքննություն կատարելուց հետո: Բայց քանի որ տվյալ անձը չի գտնվում ՀՀ քննիչների տիրապետության տակ, այդ իսկ պատճառով փաստաբանը պատկերացնում, թե ինչպես են իրենք ցանկանում կատարել այդ քննչական գործողությունները: Նա նաև նշել է, որ չկատարելը, կբերի բացասական հետևանքների: Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր