4176 դիտում
10:21 17-10-2019
«Այստեղ բոլորին հանում են, անվանում հանցագործներ, ես նման բաներով չեմ զբաղվում». Նորատ Տեր-Գրիգորյանց. «168 ժամ»
[url=https://168.am/2019/10/17/1189630.html]«168 ժամ» [/url]թերթը գրում է. «Ես այն ժամանակ երկու պայման էի առաջադրել: Ասել էի, որ չեմ ցանկանում մասնակցել քաղաքականության, որը դատապարտում է գեներալներին, հրամանատարներին, սպաներին, որոնք իբրև թե թույլ են տվել սխալներ: Բնականաբար, սխալներ ճակատում լինում են, բայց դրանք հանցավոր չէին, իրավիճակն է այդպիսին եղել:
Օրինակ՝ Հիտլերը հարձակվեց Սովետական Միության վրա, մինչև անգամ Մոսկվա հասավ, ի՞նչ՝ պետք էր բոլորին վերացնեին՝ Ստալինի գլխավորությա՞մբ: Կենտրոնացան ու ետ մղեցին:
Ապրիլյանի դեպքում Ադրբեջանը դեպի առաջնագիծ էր տեղաշարժել իր ԶՈՒ 20 տոկոսը, իսկ նրանց առջև կանգնած են եղել առաջնագծի դիրքապահները, որոնք հերոսաբար կռվել են: Ես քաղաքական նման գործընթացի չեմ ցանկանում մասնակցել: Ի՞նչ են այնտեղ փնտրում: Եթե մարդը դավաճանում է, նրան դատում են, եթե մարդը պատերազմում է, նա ավելի քիչ ուժ ունի, քան հակառակորդը, նրան չեն դատում, այլ աջակցում են, ուժ են տալիս, հնարավորություններ: Իսկ մեր տրամաբանությունն այլասերված է»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին է ասել 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ անդրադառնալով ԱԺ-ում Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին իր հնարավոր մասնակցության մասին հարցին:
Նա նշել է, որ պետք է շատ լուրջ վերաբերվել այդ հարցերին, հայրենասիրաբար, հարգելով բոլոր ղեկավարներին, հրամանատարներին, սպաներին, որոնք այդ ժամանակ ենթարկվել են կրակահերթերի, վիրավորվել են, զոհվել են, և այլն:
«Այդ հրամանատարների գլխավորությամբ մեր հրաշք զինվորները հետ են մղել հսկայական ուժ, նրանց պետք է գովել և շնորհավորել: Այո, թերություններ եղել են, ենթակա են վերացման: Ռազմական գործում նման տրամաբանություն պետք է լինի: Իսկ այստեղ այլ է՝ բոլորին հանում են, անվանում են հանցագործներ, ես նման բաներով չեմ զբաղվում, կներեք ինձ»,- ասել է նա:
Նաև հավելել է. «Ես ուշադրությամբ եմ հետևում իրավիճակին Ղարաբաղի շուրջ: Ղարաբաղում մշտապես կա հակառակորդի կողմից ագրեսիայի ռիսկ: Հենց այդ պատճառով մեր զինված ուժերը պետք է զբաղվեն ռազմական քաղաքական պատրաստվածությամբ՝ կատարելագործելով սեփական գիտելիքները, փորձը, վարժանքներ պետք է իրականացվեն: Երբ հակառակորդն է զորավարժություն սկսում, մենք պետք է պատրաստ լինենք, քանի որ դրանք կարող են հանկարծակի վերաճել ռազմական գործողությունների: Կարող է մի կողմից՝ կրակեն, մյուսից՝ հարձակվեն:
Մանրամասներն՝ [url=https://168.am/2019/10/17/1189630.html]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
36224 դիտում
08:56 17-02-2018
Ադրբեջանն այնքան սպառազինություն է ձեռք բերել, որ կարող է հարձակվել ցանկացած պահի. Նորատ Տեր-Գրիգորյանց. «168 ժամ»
Այս բաժնից
1033 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1003 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
934 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր