2014 թ.-ին Տավուշում արտակարգ պատահարների հետեւանքով 14 մարդ է մահացել
2014թ. ընթացքում ՀՀ ԱԻՆ ՓԾ Տավուշի ՄՓՎ ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 445 զանգ: 2013թ.-ի համեմատությամբ զանգերի թիվը ավելացել է 167-ով կամ 60%-ով, որից 442-ը արտակարգ դեպքերի, պատահարների վերաբերյալ է եղել: Դրանց հետևանքով զոհվել է՝ 14, վիրավորվել` 37 մարդ:
Թվերը հրապարակվել են Տավուշի մարզպետարանում կայացած ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության 2014 թվականի գործունեության արդյունքների վերաբերյալ ամենամյա հաշվետու խորհրդակցության ընթացքում: