«Տեղական ժողովրդավարությունը Հայաստանում» փաստաթղթի ներկայացումը
Հունվարի 21-ին Երևանի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում տեղի ունեցավ «Տեղական ժողովրդավարությունը Հայաստանում. Ուղերձ կառավարությանը» փաստաթղթի ներկայացումը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, արտաքին գործերի նախարարությունների, Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի, Երևանում ԵԽ գրասենյակի ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Նաիրա Ավետիսյանը կարևորեց այն հանգամանքը, որ փաստաթուղթը մշակվել է համայնքների ներկայացուցիչների ու ԵԽ փորձագետների համատեղ աշխատանքի արդյունքում:
Ուղերձն առավել հանգամանալից ներկայացրեցին Հայաստանի համայնքների միության, Համայնքների ֆինանսիստների միավորման և Հայաստանի ավագանիների ասոցացիայի ներկայացուցիչները:
Հանդիպումը կազմակերպվել էր «Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Երեւանում ԵԽ գրասենյակի միջոցով` Դանիայի կառավարության հովանավորությամբ: